Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկության մասին

Ես` բժիշկս, երդվում եմ...

Քո մասնագիտությունն այն եզակիներից է, որում գործունեությունդ սկսելուց առաջ պարտավոր ես երդվել` զինվորի նման: Այս հանգամանքն ընդգծում է մասնագիտությանդ կարևորությունը: Աշխարհում ընդունված է երդվել հիպոկրատյան երդմամբ:

 

Ճիշտ է` այդ երդման որոշ տողեր այսօր թվում են ժամանակին ոչ համահունչ, այնուամենայնիվ հիմնական դրույթներն անփոփոխ են և հաստատուն: 

 

Քեզանից առաջ երդվել են հազարավոր սերունդներ: Եկավ նաև քո երդման պահը: 

 

Դու երդվում ես որպես հայ բժիշկ` համամիտ լինելով նաև Հիպոկրատի երդման դրույթներին, 

որի առաջին պահանջն ամենակարևորն է` ՄԻ´ ՎՆԱՍԻՐ:

 

Հիպոկրատյան երդումը 

 

Երդվում եմ բժշկության աստված Ապոլլոնի, առողջության հովանավոր Ասկլեպիասի և այլ աստվածների ու դիցուհիների անունով` նրանց վկայակոչելով, որ ես կկատարեմ այս երդումը և գրավոր պարտականությունը, որքան ներեն ուժերս ու թելադրի խիղճս:

 

Բժշկության արվեստ ինձ սովորեցնող ուսուցչիս երդվում եմ պաշտել ծնողիս հետ հավասար, նրա հետ կիսել իմ ողջ կարողությունը ու հոգալ նրա կարիքները, նրա որդիներին համարել իմ եղբայրներս, և եթե նրանք կամենան, սովորեցնել բժշկական արվեստ անվարձահատույց և առանց գրավոր պայմանագրի: Իմ բոլոր գիտելիքները, դասախոսությունները և այլ դասավանդման եղանակները երդվում եմ հաղորդել իմ որդիներին ու նրանցից բացի ոչ ոքի:

 

Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս` խուսափելով նրանց որևէ վնաս կամ չարիք պատճառելուց:

 

Երդվում եմ երբեք ոչ ոքի չտալ մահաբեր թույն կամ աջակցել այդ գործում, ով էլ որ խնդրի այդ մասին: Երդվում եմ նույնպես երբեք չտալ կանանց վիժեցնող դեղամիջոց:

 

Երդվում եմ լինել բարոյապես մաքուր ու բարեպաշտ առօրյա կյանքում և արվեստիս մեջ:

 

Երդվում եմ երբեք հանձն չառնել կատարել վիրահատություն, նույնիսկ քարահատում` այն թողնելով այդ գործով զբաղվող արհեստավորներին:

 

Ինչ տուն էլ որ ես մտնեմ, երդվում եմ այդ անել միայն հիվանդի բարօրության համար, զերծ մնալով որևէ անարդար գործից, սեռական կապերիս կանանց կամ տղամարդկանց հետ, միևնույն է, լինեն նրանք ազատ թե ստրուկ, և այլ արատներից:

 

Ինչ էլ որ ես տեսնեմ կամ լսեմ իմ բժշկական գործունեության ընթացքում կամ նրանից դուրս, մասնավոր կյանքում, չպետք է հրապարակ հանվի, երդվում եմ լռության մատնել ու այն համարել սրբազան գաղտնիք:

 

Եթե այս երդումը ես բարեխղճորեմ կատարեմ ու այն երբեք չդրժեմ, թող ինձ բաժին ընկնի երջանկություն կյանքում, հաջողություն արվեստիս մեջ, և մարդկանց հարգանքը հավիտյանս հավիտենից: Իսկ եթե ես դրժեմ երդումս, թող ինձ բաժին ընկնի դրա հակառակը:

 

Հայ բժշկի երդումը

 

Ստանալով բժշկի բարձր ու պատվավոր կոչում և անցնելով բժշկական գործունեության, երդվում եմ` 

լինել Հիպոկրատի, Մխիթար Հերացու և այլ մեծանուն բժշկապետերի ավանդույթների արժանի հետևորդը, 

բարեխղճորեն ու պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականություններս,

անշահախնդրորեն օգնել հիվանդին, մեղմել նրա տառապանքները` անկախ նրա ազգությունից, քաղաքական հայացքներից, կրոնական դավանանքից, չչարաշահել հիվանդի վստահությունը, պահպանել բժշկական գաղտնիքը,

պահպանել բժշկական մասնագիտական ավանդույթներն ու բարոյական սկզբունքները,

բժշկական գործունեության ընթացքում անհրաժեշտության դեպքում դիմել առավել փորձառու գործընկերներիս խորհրդին ու օգնությանը,

անգամ սպառնալիքի տակ ի չարը չգործադրել բժշկական գիտելիքներս:

Խոստանում եմ ողջ կյանքում հավատարիմ մնալ այս երդմանը:

 

Քո ծոցատետրի համար, սիրելի շրջանավարտ

 

Լավ բժիշկը պետք է փիլիսոփա լինի:

Գալեն 

 

Բժշկից և մանկավարժից պահանջում են հրաշք, իսկ եթե այն կայանում է` ոչ-ոք չի զարմանում:

Մարիա Էբներ-Էշենբախ

 

Ես չեմ բուժում, ես օգնում եմ հիվանդին` բուժվելու:

Ս. Կոլպակով

 

Բավարար չէ լինել բժիշկ, պետք է նաև օգնել իմանալ:

Բ. Բրեխտ

 

Բժշկի առաջին պարտականությունն է` չվնասել սեփական ձեռքերով, չխանգարել բնության բնական բուժիչ ազդեցությանը:

Գալեն

 

Հնարավոր չէ բուժել մարմինը` չբուժելով հոգին:

Սոկրատես


Բժշկի կոչումը կյանքից սովորելու և անընդհատ կատարելագործվելու կամքն է:

Իպոլիտ Դավիդովսկի

 

Բժիշկը բնության օգնականն է:

Գալեն

 

Ոչ մի մասնագիտություն այդքան հոգեկան ապրումներ չի տանում, որքան բժշկությունը:

Անտոն Չեխով

 

Ոչ միշտ է հիվանդի բուժումը բժշկի իշխանության տակ:

Օվիդիում (Պուբլիում Օվիդիում Նազոն)

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մի´ վնասիր...
Մի´ վնասիր...

Հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատն անտիկ բժշկության բարենորոգիչն է, «բժշկության հայրը»: Նա բժշկությունն ազատել է քրմական ազդեցությունից և որոշել նրա ինքնուրույն զարգացման ուղին: Հիվանդությունը դիտել է որպես զարգացող երևույթ, ժխտել նրա...

Պատմության էջերից Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Բժշկության մասին
Բժշկության մասին

Միայն բացահայտելով հիվանդության բոլոր պատճառները` ներկա բժշկությունը կվերածվի ապագա բժշկության, այսինքն` հիգիենայի, բառիս ամենալայն իմաստով...

Բժշկի մասին
Բժշկի մասին

Բժիշկը կարող է տիրապետել հզոր ճանաչողական տաղանդի, որսալ իր նշանակության ամենանուրբ դետալները, և ողջը կմնան անպտուղ, եթե նա չունի հիվանդի հոգին գրավելու ու ենթարկեցնելու ընդունակություն...

Հիվանդության մասին
Հիվանդության մասին

Որքան գիտությունն առաջ ընթանա հիվանդությունների պատճառականության մեջ, այնքան կմեծանա այն ընդանուր համոզմունքը, որ հիվանդություններն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել...

Առողջության մասին
Առողջության մասին

Միայն մտածել. ինչ հնարամիտ ու բարդագույն գործընթացներ են անընդմեջ կատարվում օրգանիզմում, որպեսզի պահպանեն մեր առողջությունը, և ինչ հիմար ու անշնորք ենք գործում կյանքում մենք ինքներս...

Առողջ ապրելակերպի մասին
Առողջ ապրելակերպի մասին

Երբ տեսնում եմ սեղաններ` լցված ամենայն ուտեստներով, խորտիկներով, ինձ թվում է, որ ամեն մեկի տակ, ինչպես դարանում, թաքնված են հոդախտը, ոսկրախտը և շատ այլ ախտեր...

Ընտրանի

Միայն բացահայտելով հիվանդության բոլոր պատճառները` ներկա բժշկությունը կվերածվի ապագա բժշկության, այսինքն` հիգիենայի, բառիս ամենալայն իմաստով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ